Երևանի «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը Հայաստանի 2019թ-ի լավագույն մարզիչ է ճանաչվել: Նա 119 միավոր է հավաքել Ֆուտբոլի ֆեդերացիայի «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգում:

Նշենք, որ Մինասյանն այս կոչմանն արժանանում է արդեն 5-րդ անգամ:

84 միավորով երկրորդ հորիզոնականում է Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը:

67 միավորով լավագույն եռյակը եզրափակում է Գյումրիի «Շիրակի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը»: