Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազության բողոքն ու որոշում է կայացրել կալանավորել «Երևանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն, երեխաների ապօրինի որդեգրման գործով մեղադրյալ Լիանա Կարապետյանին: Այս մասին տեղեկացրել է Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը: Գրում է «Պանորամա»-ն։

Լիանա Կարապետյանին մեղադրանք է առաջադրված երեխաների ապօրինի որդեգրման գործով։ Նա դատարանի որոշմամբ նախ կալանավովել էր, ապա 3 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակվել։ Դատարանի որոշման դեմ բողոք էր ներկայացրել Գլխավոր դատախազությունը։

«Երևանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիանա Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերով (ծնողներից երեխային ապօրինի բաժանելը կամ երեխային փոխելը) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիքը), իսկ Երևանի՝ 1976թ. ծնված բնակչուհուն՝ 167-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (ծնողներից երեխային ապօրինի բաժանելը կամ երեխային փոխելը):