Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ եթե Ռուսաստանն օգտագործի իր ազդեցությունը և ուժը, Լեռնային Ղարաբաղի հարցը կլուծվի: Այդ մասին նա ասել է Անկարայում՝ «Լրագրողների միջազգային ֆեդերացիայի» գործադիր կոմիտեի անդամների հետ հանդիպմանը, հայտնում է Էրմենիհաբեր-ը։

Անդրադառնալով Արցախի հիմնախնդրին՝ Չավուշօղլուն ասել է.

«Ղարաբաղում լուծում գտնելու համար ջանքեր ենք գործադրում: Եթե Ռուսաստանն օգտագործի իր ազդեցությունը և ուժը, ապա մենք կլուծենք այս հարցը: Այս տարի ևս կարևորություն ենք տալու Ղարաբաղի հարցին»: