Հայաստանը Սերբիայի քաղաքացիների համար կսահմանի առանց մուտքի վիզայի այցելությունների ռեժիմ: Կառավարությունը հավանություն է տվել «Սերբիայի Հանրապետության քաղաքացիների համար առանց մուտքի վիզայի այցելությունների ռեժիմ սահմանելու մասին» Արտգործնախարարության առաջարկին:

Փոխարտգործ նախարար Ավետ Ադոնցի խոսքով՝ նախագծի ընդունումից հետո, «Օտարերկրացիների մասին» օրենքի համաձայն, Սերբիայի քաղաքացիները ՀՀ-ում կարող են գտնվել առավելագույնը 180 օր՝ մեկ տարվա ընթացքում:

Փոխնախարարի խոսքով՝ որոշման նպատակներից է նաև ՀՀ քաղաքացիների ազատ տեղաշարժի իրավունքի ապահովումը: Վարչապետը հույս է հայտնել, որ որոշումը կխթանի Հայաստանից Սերբիա ուղիղ չվերթներ իրականցնելուն: