Շրջակա միջավայրի նախարարությունը բացասական եզրակացություն է տվել Կույբիշևի գունավոր կոնգլոմերատների հանքավայրի «Աջի-յալ» տեղամասի բացահանքից արդյունահանում իրականացնելու նախագծին։

Տավուշի մարզի Հաղարծին գյուղիից 4,5 կմ հյուսիս գտնվող հանքավայրի բաց եղանակով շահագործման համար դիմել է «Սի էս սի» ՍՊԸ-ն, որը գրանցվել է 2018թ․ դեկտտեմբերի 17-ին։ Հիմնադիրն ու տնօրենը Դիլիջանում հաշվառված 58-ամյա Արմեն Արամայիսի Ստեփանյանն է։

Եզրակացությունում նշվում է, որ նախագծի համար հանրային քննարկումներ են կազմակերպվել, որոնց ընթացքում ՏԻՄ-ը և հասարակաությունը նախագծին հավանություն են տվել։ Փորձաքննական գործընթացին մասնակցել են տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, արտակարգ իրավիճակների և շրջակա միջավայրի նախարարությությունների ստորաբաժանումների ներկայացուցիչները։

Համաձայն Տավուշի մարզի «Դիլիջան համայնքի հարակից տարածքների զարգացման և ներդրումների խրախուսման մասին» օրենքի 5-րդ հոդվածի առաջին մասի առաջին կետի՝ Դիլիջան համայնքի Հաղարծին բնակավայրի տարածքում արգելվում է հանքագործական արդյունաբերությունը, բացառությամբ կավի, ճենակավի, աշխաթթվային և ստորերկրյա հանքային ջրերի։

Այս կարգավորման տակ ընկնելու վերաբերյալ պաշտոնական պարզաբանում ստանալու նպատակով ՇՄՆ-ն փորձաքննական գործընթացում դիմել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Արդարադատության և Էկոնոմիկայի նախարարություններին։

ՏԿԵՆ-ի տրամադրած պարզաբանումների համաձայն՝ վերոնշյալ տեղամասը ներկայումս ընդերքօգտագործման իրավունքով ծանրաբեռնված չէ։ Միաժամանակ նախարարությունը նշել է, որ վերևում նշված օրենքի համաձայն՝ շահագործման նպատակով նոր ընդրեքօգտագործման թույլտվություն տրամադրելն արգելվում է (բացառությամբ կավի, ճենակավի, ածխաթթվային և ստորերկրյա հանքային տրերի);

Հենց այս հիմնավորմամբ էլ ՇՄ նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի գլխավոր մասնագետ Զարուհի Զուռնաչյանը տվել է բացասական եզրակացություն։