«Նարեկացի» արվեստի միությունում,որտեղ հունվարի 29-ին տեղի է ունեցել բեմադրիչ-սցենարիստ, Արցախյան ազատամարտի մասնակից Սամվել Թադևոսյանի՝ «Խոնարհ հերոսներ» ֆիլմաշարի հերթական ցուցադրությունը, որը նվիրված էր Մովսես Գորգիսյանի մահվան 30-ամյակին և Հայոց բանակի 28-ամյակին: Միջոցառմանը ներկա էին մտավորականներ, զինվորականներ՝ փառաբանելու սիրված հերոսի հիշատակն ու նշելու հայոց բանակի 28 ամյակը:

Միջոցառումն իրականացվել էր «Արշակ Դաբաղյանի անվան Մայր Մանե» ՍՀԿ-ի նախագահ Մանուշակ Ստեփանյանի նախաձեռնությամբ: Ֆիլմի ցուցադրությունից զատ երեկոյի ընթացքում հնչել են նաև ռազմահայրենասիրական ելույթներ՝ ինչպես որդեկորույս ծնողների, այնպես էլ Արցախյան գոյամարտի ազատամարտիկների ու երիտասարդ երգիչների ու պարողների մասնակցությամբ:

Հայ քաղաքական գործիչ, հրապարակախոս, ղարաբաղյան շարժման առաջնորդներից ազգային հերոս Մովսես Գորգիսյանը ծնվել է 1961թ-ին Երևանում: Առաջիններից էր, ով դուրս եկավ պայքար Խորհրդային միության դեմ։ Եղել է 1967թ-ին Հայկազ Խաչատրյանի ստեղծա Ազգային միացյալ կուսակցության (ԱՄԿ) գաղտնի կազմակերպության անդամ։ 1989թ-ին ստեղծել է «Անկախության բանակ» ջոկատը, որպես ազգային բանակի հիմք: Նա առաջիններից էր, որ գոչեց. կեցցե՛ ազատ և անկախ Հայաստանը, կեցցե՛ այն Հայաստանը, որը վաղն է գալու: Գորգիսյանը զոհվել է 1990թ-ի հունվարի 19-ին Երասխի պաշտպանության ժամանակ, 1996թ-ի սեպտեմբերի 20-ին արժանացել Ազգային հերոսի կոչման։