Հայաստանում առաջին անգամ ջրի վրա կրկեսային շոու է կազմակերպվում: «Վոդնայա ստրանա» ատրակցիոն-շոուի ելույթները նախատեսված են գարնանային տոներին՝ մարտի 6, 7, 8-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Ջրային շոու-ծրագրում ընդգրկված են 34 մետրանոց շատրվաններ ու 170 տ ջրով լողավազան: Կենդանիներից սպասվում են արջուկ-նավաստի, կապիկների ու փոկի ելույթներ: Ելույթ կունենան սինքրոն լողի միջազգային կարգի սպորտի վարպետներ:

Waterland կղզում հանդես կգան արտիստներ, որոնք տիրապետում են ոչ միայն ջրի տարերքին, այլև կրակի: Բացի այդ, ակրոբատների ելույթ է սպասվում:

Տոմսերի արժեքը 2500-20,000 դրամ է, մինչև 5 տարեկանների մուտքն՝ անվճար: