ԵՊՀ ռեկտորի ընտրությունը տեղի կունենա մարտի 23-ին: Այս մասին որոշումը կայացվել է այսօր ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստում:

ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Գևորգ Մուրադյանը առաջարկել է մրցույթն անցկացնել մարտի 27-ին:

«Հաստատված կանոնակարգը նախատեսում է մրցույթը նշանակել առնվազն 40 օր հետո: Բայց դեռ պետք է հայտարարություն տրվի: Ես տեխնիկական առումով 5 օր ուզում եմ, որպեսզի հայտարարությունը նախապատրաստվի, բոլոր տեղերը հասցնենք ուղարկել: Միաժամանակ պետք է հայտարարենք ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ռեկտորի ընտրություն: Այս դեպքում ավելի քիչ ժամանակ է պահանջում: Տրամաբանությունն այն է, որ մարտի 16-ին անցկացնենք Իջևանի մասնաճյուղի ռեկտորի ընտրություն, ևս 10 օր հետո հայտարարենք ԵՊՀ ռեկտորի ընտրությունները»,-նշել է նա:

Արդյունքում մրցույթը որոշվեց անցկացնել մարտի 23-ին: