Գեղարքունիքի մարզի Մարտունի գյուղից մոտ 4 կմ հյուսիս-արևմուտք է գտնվում IX-XII դարով թվագրվող «Կարմիր եղցի» հուշարձանը։ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հուշարձանների պահպանության բաժնի մասնագետ Լևոն Մկրտչյանի գլխավորած հնագիտական արշավախումբը նախորդ տարվա դեկտեմբերին «Կարմիր եղցի» եկեղեցական համալիրի տարածքում պեղման և մաքրման աշխատանքներ է իրականացրել։

Հնագետները մաքրել ու պեղումներ են իրականացրել միայն եկեղեցու տարածքում:

Բուսականությունից և խոտածածկույթից մաքրվել է նաև եկեղեցու ներսը, որտեղ բացվել է քարե սալահատակը»,- ասել է Լևոն Մկրտչյանը։

Արշավախումբը պեղել և բացել է եկեղեցու հիմքերը։ Արձանագրվել է, որ սրբատաշ պատաշարի առաջին քարերը դրված են անտաշ, խոշոր գլաքարե (հյուսիս) և բազալտե (հյուսիս-արևելայն և հարավ-արևելյան անկյուն) հիմնաքարերի վրա, որոնք արևելյան և հարավային մասերում ծածկվել են ավազի և մանր քարերի լիցքով։

Պեղումների ընթացքում հայտնաբերվել են միջնադարին բնորոշ խեցամանի բեկորներ, որոնք հավաքվել և անձնագրավորվել են։

Վանական համալիրը եղել է Փառիսոսի թագավորության Միափոր գավառի նշանավոր վանքերից։ Այն պատմական աղբյուրներից առավել հայտնի է Խամշի անունով և IX–XI դդ. հանդիսացել է Աղվանից կաթողիկոսության կենտրոն։ 1980-ական թթ երկրորդ կեսին հնագիտության ինստիտուտի արշվախումբը՝ Գ․Կարախանյանի գլխավորությամբ այստեղ կատարել է հնագիտական պեղումներ։