«Չոր մարքեթինգը», որը ներկայացնում է սեմինարների շարք՝ մարքեթինգի մասին, որոնց արդեն մասնակցել է 10․000-ից ավել մարդ, վերջերս նշել է իր 4 ամյակը․ Այդ կապակցությամբ ներկայացնում է նոր էջ հայկական բիզնես կրթության ոլորտում։ Այս մասին տեղեկանում ենք «Չոր մարքեթինգ» ֆեյսբուքյան էջից․

«Այսուհետ Չոր մարքեթինգը ներկայացնում է հետխորհրդային ամենամեծ բիզնես դպրոցներից մեկին, Like ЦентрՀայաստանում։

Like Центр-ի բիզնես կրթության ծրագիրը սերտիֆիկացված է Ռուսաստանի Դաշնության կրթության և գիտության նախարարության կողմից՝ որպես պետականորեն լիցենզավորված բիզնես դպրոց։ Like Центр-ն աշխարհի 20 երկրներում ունի ավելի քան 300 մասնաճյուղ։ Like Центр-ի միջոցով բիզնես կրթություն են ստանում այնպիսի երկրներում, ինչպիսիք են՝ ԱՄՆ-ն, Իսրայելը, Մեծ Բրիտանիան, Իտալիան, Իսպանիան, Գերմանիան և այլն։

4 տարիների ընթացքում, Like Центр-ում կրթություն են ստացել ավելի քանի 1 միլիոն 300 հազար մարդ։ Միջինում 70% կուրսերի մասնակիցների մոտ նկատվում է դրական փոփոխություն բիզնեսի ոլորտում։ Միջինում 51,6 % շահույթի աճ է լինում մասնակիցների մոտ։ Այսինքն միջին մասնակցի շահույթն 50 տոկոսից ավել աճում է։

Like Центр-ում բոլոր տնային հանձնարարություններն անում եք և եթե արդյունք չի լինում, ապա կարող եք հետ ստանալ Ձեր վճարած գումարը։
Արդյունքում, եթե հանձնարարությունները կատարեք, ապա կունենաք միջինում 50 տոկոս շահույթի աճ, իսկ եթե աճ չեղավ, ապա կարող եք հետ ստանալ Ձեր գումարը։

Կարելի է վստահ ասել, որ Հայաստանում Like Центр-ի ակտիվությունով նոր էջ է բացվում հայկական բիզնես կրթության ոլորտում։

Like Центр-ում շատ շուտով 3 օրյա դասընթաց է անցկացվելու, որը վարելու է Аяз Шабутдинов-ը՝ Like հոլդինգի սեփականատերը»։

Մի քանի բառով Չոր մարքեթինգի մասին․

Ընդամենը 4 տարվա ընթացքում Չոր մարքեթիգի կողմից կազմակերպած կուրսերին, սեմինարներին, բիզնես-քայլարշավներին, կոնֆերանսներին, բիզնես-վիքենդներին մասնակցել է ավելի քան 20․000 հոգի։