Երևանի Կոնդ թաղամասում գտնվող մզկիթի մի հատվածը փլուզվել է: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության 911 ահազանգման կենտրոնը փետրվարի 2-ին ահազանգ է ստացել, որ Ռուսթավելու փողոցում գտնվող Կապույտ մզկիթի արտաքին պատերի քարերը թուլացել և թափվում են:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ փլուզվել է փողոցում գտնվող չգործող մզկիթի մի հատվածը: Փրկարարները սահմանազատել են տարածքը: