Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արման Խոջոյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ:

Արման Խոջոյանի կենսագրությունը

Կրթություն​
2017–2019թթ.՝ Մեծ Բրիտանիայի կառավարման հավատարմագրված ինստիտուտ, «Կառավարում և առաջնորդություն»
2010-2013թթ.՝ Հայաստանի պետական ագրարային համալսարան, Գյուղատնտեսական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան
2011թ․՝ Այովայի և Միսսուրիի համալսարան, ԱՄՆ, «Սննդի անվտանգություն», Քոքրանի ծրագիր
2010թ․՝ IGA ինստիտուտ, ԱՄՆ, «Սուպերմարկետների կառավարում»
2008-2010թթ.՝ Հայաստանի պետական ագրարային համալսարան, «Ագրոբիզնես և շուկայաբանություն» մասնագիտություն, մագիստրոսի աստիճան
2004-2008թթ.՝ Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոն, «Տեխասի Էյ ընդ Էմ» համալսարանի և Հայաստանի պետական ագրարային համալսարանի համատեղ ծրագիր, «Տնտեսագիտություն» մասնագիտություն, բակալավրի աստիճան

Աշխատանքային գործունեություն

05.2019-02․2020թթ․՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն, «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության երկրորդ» և «Գյուղատնտեսական քաղաքականության մոնիթորինգի և գնահատման կարողությունների բարձրացման» ծրագրերի ղեկավար
2009-05․2019թթ․՝ «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամ, զարգացման ծրագրերի ղեկավար
2010-05․2019թթ․՝ «ՔԱՐԴ Ագրոսերվիս» ՓԲԸ, վերամշակման ոլորտի ղեկավար


Ազատ տիրապետում է անգլերեն և ռուսերեն լեզուներին։
5 գիտական հոդվածի հեղինակ է։

Վերապատրաստումներ

2019թ․՝ Բանակցությունների հմտություն, Հարվարդի բիզնես դպրոց
2018թ․՝ Հոշին-Կանրի մոդուլ, Հորմոզ Մոգարեյ
2018թ․՝ Բիզնեսի վարման սկզբունքները Մերակի սկզբունքով, Լին Քուաչ
2018թ․՝ Գինու տարածաշրջանային ակադեմիա, Կախեթի մարզ, Վրաստան
2017թ․՝ Փոփոխությունների և ճգնաժամերի կիրառական կառավարում - դոկտոր-պրոֆեսոր Ֆրիդրիխ Գլասլ, “Trigon Development Consulting Company”
2017թ․՝ Ռազմավարությունը և առաջնորդությունն անորոշությունների ժամանակաշրջանում, Մայքլ Կուլի
2016թ․՝ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների կիրառումը գյուղատնտեսությունում, ք. Բիշքեկ, Ղրղզստան
2016թ․՝ Վարքագծային տնտեսագիտությունը և դրա օգտակարությունը բիզնեսին
2016թ․՝ Ըմբռնողականություն և կարեկցանք – բանակցություններ, Մարկ Յանգ
2015թ․՝ Առաջնորդության եվրասիական ակադեմիա, Քյոչ համալսարան, ք․Ստամբուլ, Թուրքիա
2015թ․՝ Կորպորատիվ և անձնական հարաբերություններ, Մայքլ Կուլի
2015թ․՝ Միկրոտնտեսական ռազմավարությունների ներազդեցությունը ռազմավարական որոշումների կայացման վրա
2015թ․ Ծրագրերի կառավարման հիմունքներ, KNL & գործընկերներ
2015թ․՝ Համակարգային մտածողության մոտեցումներ փոփոխությունների կառավարման ծրագրերում, առցանց ուսուցում, Մեծ Բրիտանիա
2014թ․՝ Ջերմոցային մասնագիտացված մշակում, “GreenQ”, ք. Ռոտերդամ, Նիդեռլանդների թագավորություն 2013թ․՝ «Շուկան աղքատների համար» մոտեցում, HELVETAS Swiss Intercooperation, ք. Թբիլիսի, Վրաստան
2012թ․՝ “Global Gap”, Լուիզիանայի պետական համալսարան, ԱՄՆ
2009թ․՝ «IIFSQ, Սննդի արտահանման ընթացակարգերը», ք, Կիև, Ուկրաինա
2009թ․՝ Ագրոսննդամթերքների շղթաների ուղղահայաց համակարգում», Լայբնիցի` Անցումային տնտեսությունների գյուղատնտեսական զարգացման համալսարան (IAMO), ք. Հաալ, Գերմանիա