Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը մերժել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը: Նրանք հունվարի 31-ին դատավորին ինքնաբացարկի միջնորդություն էին ներկայացրել:

«Խորհրդակցական սենյակում քննության առնելով պաշտպանության կողմից ներկայացված միջնորդությունը, որոշում ընդունվեց այն մերժել: Այս որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման»,- հայտարարել է դատավորը, գրում է Պանորամա-ն։

Դատավոր Դանիելյանի նախագահությամբ Քոչարյանի պաշտպաններին՝ «Մարտի 1-ի» ամբողջական նյութերի տրամադրման դեմ դատախազության բերած բողոքի քննությունը շարունակվում։