Քաղցկեղի դեմ պայքարի օրվա առթիվ Մետրոյի «Երիտասարդական» կայարանում ցուցահանդես է բացվելու
Փետրվարի 4-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օր։
«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ»-ից հայտնում են, որ համաշխարհային օրվան նվիրված միջոցառումների շրջանակում՝ ՀՀ առողջապահության նախարարության նախաձեռնությամբ և Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի աջակցությամբ, փետրվարի 4-ին ՝ ժամը 14։00-ին, մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում տեղի կունենա «Ես կամ, ես գործելու եմ » խորագիրը կրող լուսանկարների ցուցահանդեսի բացումը։
Ցուցահանդեսի բացմանը ներկա են գտնվելու՝ ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արտյոմ Սմբատյանը, ՀՀ առողջապահության նախարարության ուռուցքաբանության գծով խորհրդատու Հայկուհի Գյոկչյանը և «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի տնօրենի ժ/պ Գևորգ Ավետիսյանը։
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում