Գործարար, մարքեթոլոգ Վահրամ Միրաքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Կորոնավիրուսի տարածման լուրերի ենթատեքստում շատերը փորձում են իրենց շահերն առաջ տանել: Օրինակ` ԱՄՆ-ում շատ ակտիվ ինֆո է տարածվում, որ վիրուսը տարածվում է գարեջրերից մեկի միջոցով: Մեծ արշավ է սկսվել տվյալ գարեջրի դեմ: Բնականաբար, բոլոր պատասխանատու կառույցներն ու ընկերությունն իրենց ճղում են ապացուցելու համար, որ սուտ լուրեր են, բայց անարդյունք:

Հետխորհրդային շրջանում արշավ է սկսվել բանանի դեմ: Սկզբում մի ախմախ սխալ տեքստ տարածվեց, որտեղ գոյություն չունեցող վիրուսի անուն են գրել ու ասում են, թե բանանից է տարածվում:

Հետո թրենդային ինֆորմացիայի միջոցով տրաֆիկ հավաքելու համար գործի են կպնում տեղական սուտասան «լրատվականները»: Արդյունքում մի շարք երկրներում, ինչպիսիք են Ուկրաինան, Վրաստանը, ՌԴ-ում, Հայաստանում հարյուրավոր հազար մարդիկ խուսափում են բանան գնելուց: Որոշ տարածարջաններում դա բերել է վաճառքի լուրջ անկումների:

Ինչպե՞ս պայքարել բացահայտ ստի դեմ: Երևի պաստասխանատու մարմիններն օպերատիվ պետք է տարածեն տեղեկատվություն իրականության թեմայով: Հայաստանում հիմա էլ շարունակվում են ախմախ «բացահայտումները», թե բանանը վիրուս է տարածում:

Ասածս ինչ ա, ադեկվատ մարդիկ, եկեք պայքարենք ստի դեմ»: