«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, փետրվարի 4-ին ժամը 10:00-22։00 կդադարեցվի Կոտայքի մարզի հետևյալ բնակավայրերի ջրամատակարարումը.

  1. Աբովյան քաղաքի 41/1, 32, «Ռիտ Ալ» ՍՊԸ, «Կոտայք» գարեջրի գործարան, «Գոլդ Կոլա» ՍՊԸ, «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամ, «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ և հարակից իրավաբանական ու ֆիզիկական բաժանորդներ,
  2. Բալահովիտ գյուղի 1, 5, 8 փողոցներ իրենց նրբանցքներով,
  3. Մայակովսկի գյուղի 2/20, 2/2 համարներ, «Լագաս» հյուրանոց, «Սինալեռ» ՍՊԸ, «Յազիչյան» ՍՊԸ:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: