Հանրապետության տարածքում փետրվարի 4-ի, 5-ի և 7-ի գիշերը, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 4-ի և 7-ի ցերեկը, 8-ին շրջանների զգալի մասում, 5-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում` ձյան տեսքով, առանձին վայրերում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը փետրվարի 4-ի գիշերը կբարձրանա 5-6, ցերեկը կնվազի 2-3, այնուհետև 5-7-ն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով:

Երևան քաղաքում փետրվարի 4-ի, 5-ի և 7-ի գիշերը, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 4-ի և 7-ի երեկոյան ժամերին, 8-ին սպասվում են, 5-ի երեկոյան ժամերին հնարավոր են տեղումներ։

Փետրվարի 4-ին՝ ժամը 08:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար փակ է, իսկ այլ տեսակի ավտոմեքենաների համար՝ դժվարանցանելի: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է միայն կցորդիչով բեռնատարների համար: Շիրակի, Սյունիքի և Կոտայքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան, Աբովյան, Արագածոտնի մարզի Աշտարակ և Ապարան (բուք է), Շիրակի մարզի Գյումրի քաղաքներում, Ամասիա, Աշոցք գյուղերում և Ախուրյանի տարածաշրջանում տեղում է ձյուն:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատար ավտոմեքենաների համար: