Հեծանվորդների ֆեդերացիան Սուրբ Սարգսի տոնի առթիվ շաբաթ օրը՝ փետրվարի 8-ին նախաձեռնել է հեծանվաարշավ դեպի «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան։ Այդ մասին տեղեկանում ենք ֆեյբուքյան էջից․

«Սուրբ Սարգսի տոնի առթիվ շաբաթ օրը՝ փետրվարի 8-ին ժամը 14:00 Հանրապետության հրապարակից հեծանիվներով գնում ենք «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան:
Շատ ենք եղել թանգարանի տարածքում, սակայն երբևէ չենք ծանոթացել պատմությանը: Հեծանվորդներին թանգարում կուղեկցի նաև թանգարանի զբոսավարը:

Հեծանիվները ամրացնելու համար չմոռանաք կողպեքներ, իսկ հեծանվորդի անվտանգության կարևոր պարագան է՝ Սաղավարտը»: