Ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին բերման են ենթարկել, ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է նրա փաստաբան Ամրամ Մակինյանը։

«Քրեական ոստիկանության դիմակավորված ծառայողներն առանց պատշաճ հիմնավորման բերման են ենթարկել Ռուբեն Հայրապետյանին: Գնում եմ այնտեղ՝ Նալբանդյան 130»,- ասվում է գրառման մեջ:

Ինչպես տեղեկացնում է Aysor.am-ը՝ Ոստիկանության լրատվական ծառայության պետի տեղակալ Էդգար Ջանոյանին հղումով, Հայրապետյանը բերման է ենթարկվել ապօրինի զենք-զինամթերք պահելու, կրելու կասկածանքով։