Ռուսաստանի մայրաքաղաքային շրջանում փետրվարի 22-ից եղանակային վտանգի «նարնջագույն» մակարդակ է հայտարարված՝ անոմալ ցրտի պատճառով: Միջին ջերմաստիճանը նորմայից կնվազի 7-10 աստիճանով:

Հինգշաբթի գիշերը և ուրբաթ օդի ջերմաստիճանը Մոսկվայում կհասնի 20-22 աստիճան ցրտի՝ ըստ Ցելսիուսի, իսկ ցերեկը՝ 10 աստիճան ցրտի: Շաբաթ գիշերը ցուրտը կպահպանվի՝ 20-22 աստիճան՝ ըստ Ցելսիուսի, իսկ ցերեկը՝ -12-14 աստիճան:

Հիդրոմետկայանի կանխատեսումներով՝ փետրվարի 25-26-ը ջերմաստիճանը Մոսկվայում կարող է նվազել ևս 3-4 աստիճանով: Բացի այդ, նշվում է, որ զգալի տեղումներ նշված ժամանակահատվածում չեն սպասվում: