Քրդագետ, թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մեղադրանք է առաջադրվել ժամկետային զինծառայողին հունվարի 30-ին մեկ այլ զինծառայողի ինքնասպանության հասցնելու գործով: Հենց այստեղից ճակատագրերը խեղվում են: Մի ընտանիքի համար տղան գերեզմանում է, մյուսի համար՝ բերդում, արդեն բոլորիս հայտնի իր դրսևորումներով: Հենց սրա մասին եմ ասում, երբ ասում եմ, որ այս հարաբերություններում երկու իրար հակադիր բևեռներում գտնվողներն իրականում նույն բևեռում են, նույն կործանված բևեռում...

Բանակում միջանձնային հարաբերությունները պետք է կարգավորվեն, պետք է դրա համար աշխատեն բոլոր պետական, գիտական, իրավական օղակները, ինստիտուտները, պետք է մշակվի նոր համակարգ...

Անհնարին ոչինչ չկա...»: