Չեմպիոնների լիգայում կայացան 1/8 եզրափակչի հերթական հանդիպումները:

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ը հյուրընկալվելով չկարողացավ գերազանցել իսպնական «Սևիլիա»-ին: Հանդիպումն ավարտվեց զրոյական ոչ-ոքի հաշվով: Խաղային օրվա մյուս խաղում Դոնեցկի «Շախտյոր»-ը փոքր հաշվով գերազանցեց իտալական «Ռոմա»-ին:

Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ՝

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Սևիլիա»՝ 0։0

«Շախտյոր» - «Ռոմա»՝ 2։1

Այս թիմերի պատասխան հանդիպումները կկայանան մարտի 13-ին: