Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Սիմոն Մարտիրոսյանը Իրանի միջազգային օլիմպիական վարկանիշային մրցաշարում գրավել է երկրորդ տեղը: Նա մրցել է ավելի բարձր՝ իր համար անսովոր գերծանր քաշային կարգում։

Հայ ծանրամարտիկը պոկել է 180 կգ, հրեց` 230 կգ և երկամարտի 410 կգ արդյունքով ճանաչվել է երկրորդը:

Նույն քաշային կարգում հայտավորված Ռուբեն Ալեքսանյանը վնասվածքի պատճառով հանդես չի եկել: