Փետրվարի 14-ից ընդհատվելու են բոլոր չարտերային չվերթները Ռուսաստանի և Չինաստանի միջև: Այս մասին gazeta.ru-ի փոխանցմամբ, ասել է ՌԴ փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան։

Սրանք այն չարտերային չվերթներն են, որոնք Չինաստանից տարհանում են ռուսաստանցիներին դեպի ՌԴ:

Ավելի վաղ Գոլիկովան հաղորդել էր, որ Չինաստանից ՌԴ վերադարձածների մեջ վիրուսային թոքաբորբով վարակված անձինք չկան, բայց բոլորը պետք է անցնեին երկշաբաթյա կարանտին: