Apple ընկերության iPhone սմարթֆոնների բոլոր ապագա մոդելներն, ամենայն հավանականությամբ, վերջնականապես կկորցնեն իրենց դիզայնը, որը մշակել էր դրանց ստեղծողը՝ Սթիվ Ջոբսը, երեսի կողմից անհետացնելով «Տուն»(Home) կլոր կոճակը:

Այս մասին հայտնել է New York Post-ը: Վերջինս հիշատակում է այն նամակը, որն ընկերությունն ինքն անցյալ շաբաթվա վերջին ուղարկել է շարժական հավելվածներ մշակողներին:

Դրանում ասված է, որ, սկսած 2018թ․-ի ապրիլից, iPhone-ի համար բոլոր նոր ծրագրերը պարտադիր կարգով պետք Է ապահովեն աշխատանքը Apple-ի սմարթֆոնի վերջին՝ տասներորդ մոդելի էկրանով: Հենց iPhone X-ն է դարձել ընկերության առաջին հեռախոսը, որի ամբողջ երեսի մասն իրենից ներկայացնում է բարձր հստակության էկրան, բացառությամբ վերևի ոչ մեծ շերտի, որտեղ զետեղված են դինամիկը և ճակատային խցիկը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: