Հանրապետության տարածքում փետրվարի 7-ի գիշերը, 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 7-ի կեսօրից հետո, 8-9-ը շրջանների զգալի մասում, 10-ին հարավային շրջաններում սպասվում են տեղումներ, փետրվարի 8-ի երեկոյան ժամերից բոլոր մարզերում՝ ձյան տեսքով։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 8-10 մ/վ, փետրվարի 7-ին առանձին վայրերում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 25-30 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը փետրվարի 7-ին աստիճանաբար կբարձրանա 10-12, 8-11-ն աստիճանաբար կնվազի 18-20 աստիճանով:

Երևան քաղաքում փետրվարի 7-ի գիշերը, 10-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 7-ի ցերեկը, 8-9-ը սպասվում են տեղումներ, 8-ի երեկոյան ժամերին և 9-ին` ձյան տեսքով։

Ժամը 08:30-ի դրությամբ Վարդենյաց լեռնանցքը և Արագածոտնի մարզի Ապարան-Նիգավան ավտոճանապարհը փակ են բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ, Կայք-վարդենիս, Սիփան-Գեղաձոր, Արագածոտնի մարզի Եղիպատրուշ և Մռավյան գյուղերի, Ծաղկահովտի տարածաշրջանի ավտոճանապարհները:

Կապան-Գորիս ավտոճանապարհներին, ինչպես նաև Սարավան-«Զանգեր» և Սիսիան-«Զանգեր» հատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում բուք է:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է մարդատար ավտոմեքենաների համար, փակ՝ միայն բեռնատարների համար.