Ջազ նվագախումբը փետրվարի 9-ին սիրով հրավիրում է բոլոր երաժշտասերներին Արամ Խաչատրյան համերգասրահ՝ նվագախմբի բարեկամ, տաղանդավոր դաշնահար, վիրտուոզ Վահագն Հայրապետյանի ինքնատիպ մենահամերգին։

Հայ ջազային երաժիշտ, դաշնակահար, ՀՀարվեստի վաստակավոր գործիչ, «Կատուներ» ավանգարդ-ջազ-ռոքային խմբի ղեկավար, «Armenian Navy Band» խմբի մասնակիցը ծնվել է 1968թ-ին, Երևանում։

Ավարտել է Երևանի Չայկովսկու անվան երաժշտական հատուկ դպրոցի դաշնամուրի բաժինը, ապա՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժինը։ Հանդես է եկել մի շարք աշխարհահռչակ ջազմենների հետ, որոնցից են Իգոր Բուտմանը, Դանիիլ Կրամերը, Էլվին Ջոնսը, Բարրի Հարրիսը։ Նյու Օրլեանում թողարկել է 3 ձայնասկավառակ։