Փետրվարի 5-ից սկսած Մաշտոցյան Մատենադարանի այցելուները հնարավորություն են ստացել դիտելու Մատենադարանի ֆոնդերի, ցուցադրությունների, առանձին բաժինների գործունեության, ընդհանուր առմամբ հայ ձեռագրական ժառանգության մասին տեսանյութեր և կինոշարքեր: Կինոդիտումների շնորհիվ զբոսաշրջիկն առավել հարուստ և ամբողջական տեղեկություն կստանա հայ միջնադարյան մշակույթի վերաբերյալ:

Այցելեք Մատենադարանի տեսասրահ: