Անհայտ անձը պայթուցիկ սարք է նետել Չեռնոգորիայի մայրաքաղաք Պոդգորիցեում տեղակայված ԱՄՆ դեսպանատան տարածք։

Այս մասին հաղորդել է ԱՄՆ պետքարտուղարի հանրային դիվանագիտության և հանրային հարցերով տեղակալ Սթիվ Գոլդշթեյնը, փոխանցում է The New York Times թերթը։

Հարձակման արդյունքում հարձակվողը մահացել է, այլ զոհեր և վիրավորներ չկան։ Դեսպանատան շենքը ևս չի տուժել։

Հարձակման դրդապատճառը անհայտ է։