Մահացել է օպերային երգչուհի Միրելլա Ֆրենին
84 տարեկանում իր հայրենի Մոդենա քաղաքում մահացել է իտալացի օպերային երգչուհի, սոպրանո Միրելլա Ֆրենին: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը` հղում անելով Il Messaggero պարբերականին:
Երգչուհու մահվան պատճառը տևական հիվանդությունն է եղել:
Ֆրենին բեմում առաջին անգամ հայտնվել է 1955 թվականին` «Կարմեն» օպերայում խաղալով Միքաելայի դերը: Իր կարիերայի ընթացքում երգչուհին ելույթներ է ունեցել Միլանի «Լա Սկալա», Նյու Յորքի «Մետրոպոլիտեն օպերա», Լոնդոնի «Քովենթ Գարդեն» թագավորական թատրոնում, Մոսկվայի Մեծ թատրոնում և շատ այլ հայտնի բեմերում:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում