Նավթի համաշխարհային գները սկսել են նվազել:

Այս մասին վկայում են սակարկությունների տվյալները:

Brent տեսակի նավթի ֆյուչերսները՝ ապրիլյան մատակարարումներով էժանացել են 0,78 տոկոսով՝ բարելի դիմաց հասնելով մինչև 64,91 դոլարի:

WTI տեսակի նավթի ապրիլյան ֆյուչերսներն էժանացել են 1,04 տոկոսով՝ բարելի դիմաց կազմելով 61,04 դոլար: