Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Կարապետ Չալյանը հաղթանակով է մեկնարկել Եվրոպայի առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հռոմում ընթացող Եվրոպայի առաջնության 77 կգ քաշային կարգում Կարապետ Չալյանի մեկնարկային գոտեմարտում մրցել է Շվեյցարիայի ներկայացուցիչ Նիկոլաս Կրիստենի հետ և 11:2 հաշվով պարտության է մատնել նրան:

Ըմբշամարտի Եվրոպայի այս առաջնությունը վարկանիշային չէ Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար: