Փետրվարի 7-ից 9-ը թիմն անցկացրել է մարզական առաջին հավաքը վերաստեղծումից հետո: Հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Մանուկ Սարգսյանը, ով տղամարդկանց տարբեր տարիքային հավաքականներում աշխատելու մեծ փորձ ունի: Այս մասին տեղեկանում ենք ՀՖՖ պաշտոնական կայք էջից։

Այս հավաքին մասնակցում էին միայն Հայաստանում հանդես եկող 28 ֆուտբոլիստուհիներ, սակայն հետագայում նախատեսվում են համալրումներ նաև արտերկրից: Շատ կարևոր է նաև, որ արդեն ունենք ոչ միայն մինչև 19, այլև մինչև 17 տարեկանների և ազգային հավաքական: