«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Չլկաններ-Ծաղկասար» ջրաղբյուրում՝ ձնաբքի հետևանքով առաջացած վթարային աշխատանքներով պայմանավորված՝ փետրվարի 10-ին ժամը 19։00-ից մինչև փետրվարի 12-ը ժամը 07։00-ն կդադարեցվի Արագածոտնի մարզի Նոր Արթիկ, Սուսեր, Հացաշեն, Գյալթո, Հակո, Թթուլ, Մաստարա գյուղերի ջրամատակարարումը:

Վթարային աշխատանքներով պայմանավորված փետրվարի 11-ին կդադարեցվի նաև Սյունիքի մարզի Կապան քաղաքի հետեւյալ տարածքների ջրամատակարարումը.

  1. ժամը 10:00-18:00-ն՝ Շինարարների, Դավիթ Բեկի և Բաղաբերդ փողոցների.
  2. ժամը 10:00-ից մինչև փետրվարի 12-ը ժամը 16:00-ն՝ Երկաթուղայինների 2-րդ նրբանցքի:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: