Բրիտանական կլիմայագետները կանխատեսումներ են կատարել, և պարզվել է, որ շատ քաղաքներում նույնիսկ առավել անսովոր տաք օրերի քանակը զգալիորեն կաճի, և դրանց առավելագույն ջերմաստիճանը կարող է աճել 7 աստիճանով, գրում է Environmental Research Letters-ը:

Ամենից մեծ տարբերությունը նկատելի կլինի հարավային քաղաքներում (նրանցից որոշներում անոմալ տաք օրերի թիվը կարող է աճել 69 տոկոսով): Կենտրոնական Եվրոպայում առավելագույն ջերմաստիճանը կարող է Ըստ Ցելսիուսի 2-ից 7 աստիճանով բարձրանալ, անգամ մինչև 14 աստիճան բարձրացման հավանականություն կա:

Խոշոր քաղաքների դեպքում՝ Մադրիդում, Աթենքում և Լիսաբոնում երաշտների վտանգը կմեծանա, Դուբլինում, Հելսինկիում և Ռիգայում ջրհեղեղների հաճախականությունը կավելանա, իսկ Հռոմում, Ստոկհոլմում, Պրահայում և Աթենքում անոմալ տաք օրերի թիվը կաճի: