Երևանի Լեոնիդ Ազգալդյան փողոցից մինչև «Կասկադ» համալիր ձգվող ճանապարհահատվածը (Վերին անտառային 19Ա հասցեից մինչև Վերին անտառային 122 հասցե) անվանակոչվել է ՀՀ ժողովրդական արտիստ Գոհար Գասպարյանի անունով:

Երևանի ավագանին այսօր հավանություն է տվել որոշման նախագծին: