Գյումրու ավագանին որոշել է մարդասիրական օգնություն ուղարկել Չինաստանի Սիան քաղաք։ Այս մասին հայտնում են քաղաքապետարանից:

«Գյումրու քույր քաղաք Սիանին մարդասիրական օգնություն ցուցաբերելու հարցն այսօր քննարկվել է ավագանու նիստին և արժանացել ավագանու անդամների հավանությանը»,- ասվում է քաղաքապետարանի հայտարարոթյան մեջ:

Նախատեսվում է Գյումրիից Սիան ուղարկել բժշկական դիմակներ, ձեռնոցներ, խալաթներ, բախիլներ և այլ պարագաներ:

Հունվարի 11-ի դրությամբ Չինաստանում կորոնավիրուսից մահացել է 1016-ի մարդ, երկրում այս պահին 42,638 մարդու մոտ հաստատվել է վարակը, 37,726 մարդ բուժման փուլում է, նրանցից 7333-ի վիճակը ծանր է, իսկ 3996-ը բուժվել և դուրս են գրվել հիվանդանոցներից: