«Աէրոֆլոտ օփեն». Տիգրան Պետրոսյանը հերթական հաղթանակն է տարել
Մոսկվայում մեկնարկած «Աէրոֆլոտ օփեն» շախմատային փառատոնի գլխավոր A մրցաշարում գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանը հերթական հաղթանակը տարավ և երկու տուրի արդյունքում զբաղեցնում է 6-րդ տեղը:
Հայաստանի մյուս ներկայացուցիչներն ունեն հետևյալ արդյունքները.
Արման Միքայելյան՝ 1.5 միավոր (22-րդ տեղ),
Գաբրիել Սարգսյան, Հայկ Մարտիրոսյան, Մանուել Պետրոսյան, Արամ Հակոբյան՝ 1-ական (32, 42, 49, 64),
Շանթ Սարգսյան՝ (92):
Երրորդ տուրում Հակոբյանն ու Մարտիրոսյանը կխաղան միմյանց հետ:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում