Օլիմպիական խաղերի, աշխարհի եռակի և Եվրոպայի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը հաղթանակով է մեկնարկել Հռոմում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը։

97 կգ քաշայինների 1/8 եզրափակիչում Արթուր Ալեքսանյանը 7:1 հաշվով հաղթել է թուրք Ջենք Իլդմին։

Հայ ըմբիշը դուրս եկավ Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչ: Քառորդ եզրափակիչում Ալեքսանյանի մրցակիցը կլինի աշխարհի ու Եվրոպայի փոխչեմպիոն բուլղարացի Կիրիլ Միլովը:

Առաջնությունում 60 կգ քաշային Գևորգ Ղարիբյանն էլ որակավորման փուլում 9:1 հաշվով հաղթել է Բուլղարիան ներկայացնող Ավգուստին Բոյանով-Սպանովին: