Փետրվարի 23-ին Մոսկվայի զանգվածային միջոցառումների անցկացման վայրերում կսահմանափակվի թունդ ալկոհոլի և թույլ ալկոհոլային արտադրանքի ու ապակե տարաներով այլ խմիչքների վաճառքը:

«Այս մեթոդը ավանդական է պետական և քաղաքային տոների ժամանակ: Այն անհրաժեշտ է մարդկանց զանգվածային կուտակումների վայրերում տարատեսակ իրավախախտումներից ու հանցագործություններից խուսափելու համար»,- ասել է Մոսկվայի տարածքային անվտանգության և կոռուպցիայի դեմ պայքարի դեպարտամենտի ղեկավար Վլադիմիր Չերնիկովը: Փոխանցում է gazeta.ru-ն:

Հայրենիքի պաշտպանի օրը՝ փետրվարի 23-ին, Մոսկվայի այգիներում, գրադարաններում և մշակութային կենտրոններում կանցկացվի մոտ 500 միջոցառում: