ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում նշում է․

«ՄԻԱՎ-ով ապրող պացիենտների նկատմամբ խարանի և խտրականության վերացմանը, պացիենտների համար ծառայությունների հասանելիության բարձրացմանը և ՄԻԱՎ-ի դեմ պայքարի միջոցառումների՝ դեպի ընդհանուր առողջապահական համակարգ ինտեգրմանը խոչընդոտող ոչ մի գործողություն չի հանդուրժվելու։

Միջազգային լավագույն պրակտիկաները ներդրվելու են մեր երկրում՝ ի հեճուկս ոլորտը որպես առանձին «կղզի» պահելու մղումների»։