Այսօր լրանում է արձակագիր, կինոսցենարիստ Հրանտ Մաթևոսյանի 85-ամյակը։

Ծնվել է 1935թ-ին Հյուսիսային Հայաստանի Ահնիձոր փոքր գյուղում՝ Ալավերդու - Թումանյանի շրջան: 52-ից Երևանում է. աշխատել է տպարաններում և թերթերի խմբագրություններում, սովորել է Երևանի մանկավարժական ինստիտուտում՝ պատմա-լեզվագրական մասնաբաժնում, 1965-66-ին Մոկվայի կինոսցենարների դասընթացներում: 1984թ-ին Գրականության ՍՍՀՄ պետական և Հայաստանի նույնանուն մրցանակների դափնեկիր, 1996թ-ին ՀՀ Մեսրոպ Մաշտոց շքանշանի ասպետ:

Հրանտ Մաթևոսյանի սցենարներով նկարահանվել են «Մենք ենք, մեր սարերը», «Աշնան արև», «Տերը», «Այս կանաչ-կարմիր աշխարհը» կինոնկարները, նրա գործերի նյութերով՝ «Օգոստոս» կինոնկարը, հեռուստատեսային բեմականացումներ են դարձել Մաթևոսյանի «Մեծամոր» էսսեն և «Չեզոք» գոտի պիեսը, Երևանի դրամատիկական թատրոնում բեմականացվել են «Աշնան արևը» և «Կայարանը», «Ողջ է, աշխատում է Տերը» մեծածավալ գործի, «Եզրով» վիպակի, «Մեռելալույս - Рассеянный свет» վեպի վրա: Հայաստանի գրողների միության նախագահն է 1996թ-ին։

Մաթևոսյանը միակն է հայ արձակագիրներից, ով ստացել է նախկին ԽՍՀՄ-ի պետական մրցանակ։ Նրա գործերը թարգմանվել են նաև աշխարհի տարբեր լեզուներով։ Հրանտ Մաթևոսյանը մահացել է 2002թ-ին:

Հրանտ Մաթևոսյանը մահացել է 2002թ-ին։