Պայմանավորված արևմուտքից եկող տաք օդային հոսանքներով առաջիկա գիշերվանից սկսած հանրապետությունում առկա սառնամանիքները էականորեն կմեղմվեն։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Գագիկ Սուրենյանը։

ԱԻ նախարարության կանխատեսումների համաձայն, այսօր գիշերը օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կբարձրանա 8-10 աստիճանով։

Փետրվարի 13-ին, 14-ի գիշերը, 16-17-ին հանրապետության առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ, դադարներով ձյուն կտեղա։

Հանրապետության տարածքում փետրվարի 14-ի, 16-ի ցերեկը, 12-ի գիշերը, 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 12-ի ցերեկը, 13-ի գիշերն առանձին շրջաններում, 13-ի ցերեկը, 14-ի և 16-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն: