2017թ․-ին Հայաստանը 107-րդ հորիզոնականում է աշխարհի 180 երկրի շարքում կոռուպցիայի ընկալման վարկանիշում: Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակառուպցիոն կենտրոնի «Կոռուպցիայի ընկալման համաթիվ-2017» զեկույցի համաձայն՝ երկիրը 35 միավորով Եթովպիայի, Մակեդոնիայի և Վիետնամի հետ նույն խմբում է: Այս մասին հայտնում է panarmenian-ը։

Արևելյան Եվրոպա-Կենտրոնական Ասիա տարածաշրջանի 19 երկրի շարքում Հայաստանը Մակեդոնիայի հետ կիսում է 9-10-րդ տեղերը: Հայաստանը նախկին խորհրդային հանրապետություններից այժմ զիջում է բալթյան հանրապետություններին և Վրաստանին, որի ԿԸՀ 2017-ի համաթիվը հավասար է 56-ի (2016-ի 57-ի փոխարեն կամ նահանջ 1 միավորով):

Ինչպես և նախորդ տարիներին, Հայաստանը, շարունակում է զիջել նաև Թուրքիային (40՝ 2016-ի 41-ի փոխարեն): Հայաստանի մյուս երկու հարևանների՝ Ադրբեջանի և Իրանի 2017-ի համաթվերը 2016-ի համեմատ բարելավվել են 1-ական միավորով, հավասարվելով 31-ի Ադրբեջանի դեպքում (122-ից 129-րդ տեղեր) և 30-ի Իրանի դեպքում (130-ից 134-րդ տեղեր):