Մարդու իրավունքների պաշտպան․

«Անհրաժեշտ է անհապաղ դադարեցնել ՔԿՀ-ում ինքնավնասում կատարողին կարգապահական տույժի ենթարկելու և մեկուսացնելու պրակտիկան»։

Ինքնավնասում կատարած ազատազրկվածին քրեակատարողական հիմնարկում կարգապահական տույժի ենթարկելը և մեկուսացնելն անթույլատրելի է։ Այսպիսի պրակտիկան պետք է բացառվի ու դա պետք է արվի նույնիսկ մինչև օրենքի փոփոխությունը։

Քրեակատարողական հիմնարկներից մեկում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչությունն արձանագրել է այդպիսի դեպք։ Այցի արդյունքներով Մարդու իրավունքների պաշտպանը նախաձեռնել է վարույթ և արդյունքում կայացրել խախտման առկայության մասին որոշում: