Քարերի սիմֆոնիա հուշարձանի մոտ կառուցապատման աշխատանքներ են ընթանում:

Ականատեսների կարծիքով այնտեղ կառուցվում է հանրային սննդի օբյեկտ:

Քարերի սիմֆոնիա կամ «Բազալտե երգեհոն» բնական հուշարձանը գտնվում է Ազատ գետի՝ Գառնի գյուղի տարածքում գտնվող ավազանում։ Այն ընդգրկված է ՀՀ բնության հուշարձանների ցանկում:

Բնական հուշարձանը նշանավոր է իր հիասքանչ, արհեստական թվացող ժայռերով, որոնք կազմված են կանոնավոր վեցանկյուն գլաններից։ Վերջիններս ձգվում են ստորոտից մինչև ձորի գլուխ և ստացել են «Քարե սիմֆոնիա» անվանումը։ Զարմանահրաշ այս ժայռերը գոյացել են բարձր ճնշման պայմաններում՝ հրաբխային լավայի սառչելու և բյուրեղացման արդյունքում: