ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտարարություն է տարածել․

«Սիրով տեղեկացնում ենք Թումոյի նոր նախաձեռնության՝ «42 Երևան» դպրոցի մասին:

ԵՄ Թումո համալիրը մեկնարկում է Ֆրանսիայում հիմնադրված ծրագրավորման առաջատար կրթական կենտրոնը` «42 Երևան»-ը: Այս անվճար կրթական կենտրոնն իր հեղափոխական մոտեցման շնորհիվ հնարավորություն է տալիս 18 տարին լրացած յուրաքանչյուր անձի` անկախ ոլորտում ունեցած իր գիտելիքների, դառնալ ծրագրավորման գուրու: 42 Երևանի մեկնարկի ու հայտերի ընդունման մասին կհայտարարվի 2020թ.-ի փետրվարի վերջ:

Ծրագրին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ` լրացնելով ստորև ներկայացված հարցաթերթիկը` https://bit.ly/2HdfhK1 :

«ԵՄ-ն ու Թումոն Հայաստան են բերում ֆրանսիական առաջատար ծրագրավորման դպրոցը` 42-ը: 42-ի անվճար ծրագրում չկան ուսուցիչներ ու չկան գնահատականներ` միայն 100% ծրագրավորում, որը սովորելու ես 0-ից: Դպրոցի շրջանավարտների 100%-ը ոլորտում գտնում է բարձր վճարվող աշխատանք: 42 դպրոցների ցանցում են Սեուլը, Հելսինկին, Ռիո դե Ժանեյրոն, Մոսկվան և 16 այլ քաղաքներ ամբողջ աշխարհում: Սպասի՛ր դիմումների ընդունմանը փետրվարին»: