Վերջին օրերին տեղական շուկայում ձվի գինն կտրուկ նվազել է և այսօր ձու կարելի է գնել նաև 35 դրամով:

ՏՄՊՊՀ նապագահ Գեղամ Գևորգյանը հայտնել է․

«Հասարակության շրջանում հավկիթի շուկայի հետ կապված աղմուկ է բարձրացրել: Գնի հսկայական անկում կա, բայց ուզում եմ հստակ ասել, որ պաշտոնական որևէ տվյալ չկա, որ ՀՀ ձու է ներմուծվել: Գերարտադրության խնդիր է կամ մեծ տնտեսվարողների վարած քաղաքականության, որն այս պահին ուսումնասիրում ենք։

Եթե եղավ մեծ տնտեսվարողների վարած հակամրցակցային քաղաքականություն, պատասխանատվության կենթարկենք, բայց կրկնում եմ՝ ներմուծման տեղեկատվությունը չի համապատախանում իրականությանը»: