Հանրապետության տարածքում փետրվարի 14-ի գիշերը, 17-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն: Փետրվարի 14-ի ցերեկը, 15-16-ը, 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, 14-ին առանձին վայրերում հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը փետրվարի 15-ի գիշերը կնվազի 3-5 աստիճանով, 16-17-ը կբարձրանա 5-7 աստիճանով:

Երևան քաղաքում փետրվարի 14-ի գիշերը, 17-ին սպասվում է ձյուն: Փետրվարի 14-ի ցերեկը, 15-16-ը, 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Այսօր՝ ժամը 08:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն: Փակ է նաև Վարդենյաց լեռնանցքը, իսկ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը՝ միայն բեռնատարների համար: Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ, Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան ավտոճանապարհները, Սիսիան-«Զանգեր» և Սարավան-«Զանգեր» (բուք է) հատվածները:

Սյունիքի, Կոտայքի մարզերի, Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Սարավան-«Զանգեր» հատվածում տեղում է ձյուն:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է միայն կցորդիչով բեռնատարների համար: