Դերասան Մկրտիչ Արզումանյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է շրջանառվող լուրերին, թե պատրաստվում է քաղաքականությամբ զբաղվել․

«Ցանկանում եմ անդրադառնալ վերջին օրերին շրջանառվող ապատեղեկատվությանը։ Ես չեմ պատրաստվում դառնալ Գյումրու քաղաքապետ, կամ որևէ պաշտոն ստանալու նպատակ չունեմ:

Ես անչափ շատ եմ սիրում իմ աշխատանքը և ասեմ ավելին, զբաղվելով իմ գործունեությամբ, լինելով իմ տեղում` արվեստի բնագավառում, շատ ավելին կարող եմ անել ոչ միայն իմ հարազատ քաղաքի, այլև իմ երկրի համար։

Հ.Գ. Քաղաքականության մեջ չեմ եղել, չկամ և հուսով եմ, որ մոտակա 100 տարիների ընթացքում չեմ լինի»,- ասվում է գրառման մեջ: